• +374 11 472 760
  • mailbox@ytpc.am
  • ՀՀ, ք. Երևան 0053, Արին-Բերդ 3-րդ նրբ, թիվ 3

Արհմիություն

«ԵՐԵՎԱՆԻ ՋԷԿ» ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

 

«Երևանի ՋԷԿ» արհեստակցական կազմակերպությունը ստեղծվել է 2001թ. հոկտեմբերի 30-ին, գրանցման համարը 211.190.00127, միավորում է «Երևանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության աշխատողներին, նրանց աշխատանքային ու դրա հետ կապված սոցիալական և այլ իրավունքներն ու շահերը ներկայացնելու և պաշտպանելու համար։

Կազմակերպության հիմնական նպատակներն են՝

  1.  ներկայացնել և պաշտպանել աշխատողի աշխատանքային իրավունքներն ու շահերը,
  2.  իրականացնել աշխատանքային օրենսդրության կատարման վերահսկողություն,
  3.  ապահովել աշխատողների և գործատուի շահերի համաձայնեցումը կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում,
  4.  պարզաբանել և մեկնաբանել աշխատանքային իրավունքների նորմերը,
  5. վարել կոլեկտիվ բանակցություններ, կնքել Կոլեկտիվ պայմանագիր:

 

Կազմակերպության գտնվելու վայրը և փոստային հասցեն է՝

ՀՀ, ք. Երևան, Արին-Բերդի 3-րդ նրբ, թիվ 3

 

Կազմակերպության անվանումն է՝

հայերեն լրիվ – «Երևանի ՋԷԿ» արհեստակցական կազմակերպություն

 

Կազմակերպության բարձրագույն մարմինը Համաժողովն է,

ղեկավար մարմինը՝ Արհկոմը, գործունեության վերահսկողությունն իրականացնում է Վերստուգիչ հանձնաժողովը, ընթացիկ գործունեությունը ղեկավարում է Կազմակերպության նախագահը:

 

Կազմակերպության Արհկոմի կազմը՝

Արմեն Պետրոսյան

Կարեն Խեչումյան

Վահե Խաչատրյան

Մարիետա Բոզոյան

Գրիշա Դանիելյան

Սերժիկ Բեջանյան

Սանասար Մուրադյան

Ազատ Ղոսալմյան

Էդուարդ Սահակյան

 

Կազմակերպության Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Եվա Սմբատյան Կազմակերպության նախագահ Էդուարդ Սահակյան

Մեր գործընկերներ

[logo_carousel_slider]