• +374 11 472 760
  • mailbox@ytpc.am
  • ՀՀ, ք. Երևան 0053, Արին-Բերդ 3-րդ նրբ, թիվ 3

Արևային առաջին համակարգային կայանի կառուցման համար դիմել է երկու տասնյակ ընկերություն

 

Հայաստանում արդյունաբերական մասշտաբի առաջին արևային համակարգային կայանի կառուցման համար ներդրողներ ներգրավելու համար հայտարարված միջազգային մրցույթին մասնակցելու նպատակով նախաորակավորման հայտ է ներկայացրել 20 ընկերություն և կոնսորցիում։   ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխանախարար Հայկ Հարությունյանի փոխանցմամբ, դրանք ոլորտում հայտնի տարբեր երկրներ ներկայացնող ընկերություններ են. -Կայանի կառուցման նախաորակավորման փուլին մասնակցելու համար դիմել են ընկերություններ Չինաստանից,  Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Իսպանիայից, Հարավային Կորեայից, Իրանից և այլ երկրներից։ Ներկայացված հայտերի ուսումնասիրությունից հետո նախաորակավորման փուլն անցած ընկերությունների միջև կհայտարարվի սակագնային մրցույթ։ Նախապատվությունը կտրվի այն մասնակցին, որը կներկայացնի ամենացածր և մրցունակ սակագինը։ Մրցութային գործընթացը կավարտվի հաջորդ տարվա սկզբին և կմեկնարկի կայանի կառուցումը։ -Ակնկալվում է, որ արդեն 2018թ. վերջին Հայաստանը կունենա 55 մեգավատ հզորությամբ առաջին արևային համակարգային կայանը,-ասել է Հայկ Հարությունյանը։ Հիշեցնենք, որ կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրի համաձայն, Հայաստանի վեց տեղանքներում նախատեսվում է մինչև 110 մեգավատ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների կառուցում։ Առաջին փուլում ընտրվել է Գեղարքունիքի մարզի Մասրիկի տեղանքը, որտեղ կկառուցվի 55 մեգավատ հզորությամբ կայան։

Աղբյուրը՝ http://www.minenergy.am/article/948

Մեր գործընկերներ