• +374 11 472 760
  • mailbox@ytpc.am
  • ՀՀ, ք. Երևան 0053, Արին-Բերդ 3-րդ նրբ, թիվ 3

Քննարկվել են գազ-էլեկտրաէներգիա ծրագրի իրականացման հետ կապված հարցեր
VMG_0532

«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանի գլխավորությամբ սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության «Թավանիր» և Իրանի գազի ազգային ընկերությունների պատվիրակության հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի քարտուղար Արա Սիմոնյանը։ Քնննարկվել են էներգետիկայի ոլորտում հայ-իրանական համագործակցության, մասնավորապես գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագրի հետ կապված հարցեր։

Ողջունելով հյուրերին՝ Սասուն Խաչատարյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը մեծապես կարևորում է էլեկտրաէներգիա բնական գազի դիմաց ծրագիրը։ Այն լուրջ տեղ է գրավում հայ-իրանական առևտրային հարաբերություններում։

Ծրագրի ընդլայնման և փոխանակումների ավելացման գործում «Երևանի ՋԷԿ»-ի գլխավոր տնօրենն առանձնացրել է Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման նշանակությունը.

-Գծի շահագործումը հնարավորություն կտա զգալիորեն ընդլայնել ծրագիրը և փոխշահավետ համագործակցությունը։ Մինչ այդ, պետք է փորձել առավելագույնս օգտագործել առկա հզորությունները,-ասել է Սասուն Խաչատրյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրությունն ներկայացնող բազմաթիվ հարցեր։ Անդրադարձ է կատարվել գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագրի իրականացման ընթացքին, աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, մատակարարումների ծավալներին, հետագա համագործակցության հեռանկարներին։

Մեր գործընկերներ

[logo_carousel_slider]