• +374 11 472 760
  • mailbox@ytpc.am
  • ՀՀ, ք. Երևան 0053, Արին-Բերդ 3-րդ նրբ, թիվ 3

«General Electric»-ի հետ քննարկվել են նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը նոյեմբերի 23-ին ընդունել է ամերիկյան հայտնի «General Electric» ընկերության պատվիրակությանը՝ աշխատանքային խմբի ղեկավար Մաքսիմ Կուլագինի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև «Երևանի ՋԷԿ»-ի գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանը։ Քննարկվել են «Երևանի ՋԷԿ»-ի գործող էներգաբլոկում իրականացված վերազինման և կապիտալ նորոգման ծրագրի արդյունքները, ինչպես նաև հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր։

Ներկայացնելով կատարված աշխատանքները՝ պատվիրակության ղեկավարը նախարարին փոխանցել է, որ էներգաբլոկի վերազինման ծրագիրը հաջողությամբ ավարտվել է։ Իրականացվել են նախատեսված բոլոր աշխատանքները, ինչից հետո կայանը բարեհաջող վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը։ 

Վերազինման ծրագրի արդյունքում առնվազն 7 ՄՎտ-ով ավելացել է  կայանի հզորությունը, 1 տոկոսով էլ՝ օգտակար գործողության գործակիցը։ Կայանի կապիտալ նորոգման իրականացման ժամկետի պարբերականությունը նախկին 4-ից դարձել է 6 տարի։

Գոհունակություն հայտնելով կատարված աշխատանքների կապակցությամբ՝ նախարարի պաշտոնակատարը կարևորել է իրականացված վերազինման և կապիտալ նորոգման ծրագիրը, որը հնարավորություն է տվել զգալիորեն բարձրացնել էներգաբլոկի աշխատանքի արդյունավետությունը։

Քննարկվել են նաև հետագա համագործակցության հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպման եւ այլ ծրագրերի իրականացման վերաբերյալ։

Մեր գործընկերներ

[logo_carousel_slider]