• +374 11 472 760
  • mailbox@ytpc.am
  • ՀՀ, ք. Երևան 0053, Արին-Բերդ 3-րդ նրբ, թիվ 3

Ներդրումային ծրագրեր

“Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն” ՓԲԸ կողմից
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկիաջակցությամբ իրականացվող “Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում ծրագրի” շրջանակներում Երևանի ՋԷԿ-ի ենթակայանի վերակառուցման համար

 

«Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲ Ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) իրականացնում է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (այսուհետ` ՎԶՄԲ) միջև 2015թ. ապրիլի 8-ին կնքված №8495-AM վարկային համաձայնագրի շրջանակներում «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» ներդրումային ծրագիրը:

 

1. Ծրագրի նպատակը և հիմնական ուղղությունները.
1.1 Ծրագրի նպատակը.
Ծրագրի նպատակն է բարելավել և հզորացնել Էլեկտրահաղորդման ցանցը:
1.2 Ծրագրի հիմնական ուղղությունները.
Ծրագրի հիմնական ուղղությունը, որը իրականացվում է Ընկերության կողմից, հանդիսանում է Երևանի ՋԷԿ-ի ենթակայանի վերակառուցումը, ներառյալ հիմնական սարքավորումների ամբողջական փոխարինում, վերահսկողության և տվյալների ձեռքբերման համակարգի տեղադրում, հսկողության սենյակների համար նոր շենքի կառուցում և նշված ենթակայանից էլեկտրաէներգիայի մատակարարման համար պահանջվող հաղորդման օդային գծերի վերամիացում:

 

2. Ներդրումներ կատարելու անհրաժեշտության հիմնավորումները և սպասվող արդյունքների գնահատականը։
Ծրագրի շրջանակներում կվերակառուցվի է Երևանի ՋԷԿ-ի էլեկտրական ենթակայանը, որը կառուցվել է 1962թ.`աշխատելով ավելի քան 50 տարի, բարոյապես և ֆիզիկապես մաշված է և վթարների քանակը շատ բարձր է: Ենթակայանը միակ կապող օղակն է համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի և էներգահամակարգի միջև, հետևապես ենթակայանի հուսալիությամբ է պայմանավորված էներգաբլոկի անխափան աշխատանքը և արտադրված էլեկտրաէներգիայի անխափան հաղորդումը էներգահամակարգին:
Արդյունքում Ծրագրի իրականացումը նպաստելու է ենթակայանում վթարային դեպքերի նվազեցմանը և էլեկտրահաղորդման ցանցի և համակարգի հուսալիության բարելավմանը:

 

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 220/110/35/6կՎ ենթակայանի վերակառուցում, ներառյալ հիմնական սարքավորումների ամբողջական փոխարինում, վերահսկողության և տվյալների ձեռքբերման համակարգի տեղադրում, հսկողության սենյակների համար նոր շենքի կառուցում, ՀՇԳՑ էներգաբլոկի հետ կառավարման և պաշտպանության մալուխների էստակադայի տեղափոխում և վերամիացում, նշված ենթակայանից էլեկտրաէներգիայի մատակարարման համար պահանջվող հաղորդման օդային գծերի վերամիացում, և պաշտպանության ավտոմատիկայի սարքերի միացում գործող տրանսֆորմատորային սարքերի հետ:
2016թ. հուլիսի 14-ին կնքվել է գլխավոր կապալի պայմանագիր Էյ-Բի-Բի Էյ-Բի Սաբստեյշընս (Շվեդիա) և Կոբրա Ինստալացիոնես Ի Սերվիսիոս (Իսպանիա) կոնսորցիումի հետ, որը իրականացնելու է ենթակայանի վերակառուցման աշխատանքները:

Մեր գործընկերներ

[logo_carousel_slider]