• +374 11 472 760
  • mailbox@ytpc.am
  • ՀՀ, ք. Երևան 0053, Արին-Բերդ 3-րդ նրբ, թիվ 3

Մեր մասին

«Երևանի ՋԷԿ» ձեռնարկությունը հիմնադրվել է 1963 թվականին: 1997 թվականին ստեղծվել է «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը:
Երևանի ջերմաէլեկտրակենտրոնի նախագծման աշխատանքները սկսվել են 1959 թվականին Խորհրդային Միության «Տեպլոէլեկտրոպրոյեկտ» ինստիտուտի կողմից: Երևանի ՋԷԿ-ի շինարարությունը սկսվել է 1961 թվականին: Երևանի ՋԷԿ-ն իրենից ներկայացնում էր 300 ՄՎտ հզորությամբ բլոկային մասից և 250 ՄՎտ էլեկտրական և 630 ԳԿալ/ժ ջերմային հզորությամբ ոչ բլոկային մասից բաղկացած խառը տիպի կայան՝ ունենալով ընդհանուր առմամբ 7 ագրեգատ 550 ՄՎտ էլեկտրական և 630 ԳԿալ/ժ ջերմային հզորություն:
Շահագործման մեջ լինելով ավելի քան 40 տարի` էլեկտրակայանի ագրեգատները և օժանդակ սարքավորումները ենթարկվել են ֆիզիկական և բարոյական էական մաշվածության՝ սպառելով իրենց աշխատանքային նորմատիվային պաշարները, որի հետևանքով բնականաբար զգալիորեն ընկել է կայանի շահագործման հուսալիությունը և էլեկտրական ու ջերմային էներգիայի արտադրության արդյունավետությունը:
ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը և «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ–ի ղեկավարությունը բնական գազի այրմամբ գերժամանակակից համակցված շոգեգազային ցիկլով աշխատող նոր էներգաբլոկի կառուցման միջոցով ձեռնամուխ են եղել Երևանի ՋԷԿ-ի վերակառուցման ծրագրի իրականացմանը: Այդ նպատակով 2005թ. մարտի 29-ին ՀՀ կառավարության և միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի (ՄՀՃԲ) միջև ստորագրվել է փոխառության համաձայնագիր «Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի (էներգաբլոկ) նախագծի» իրականացման վերաբերյալ:
Երևանի ՀՇԳՑ էներգաբլոկի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2007թ. դեկտեմբերի 21-ին GS Engineering & Construction Corp. կորեական և Mitsui & Co., LTD ճապոնական ընկերություններից կազմված կոնսորցիումի կողմից, տևել են 28 ամիս և 2010թ. ապրիլի 21-ին տեղի է ունեցել Երևանի ՀՇԳՑ էներգաբլոկի շահագործման հանձնման պաշտոնական արարողությունը: Երևանի ՀՇԳՑ էներգաբլոկի դրվածքային ընդհանուր հզորությունը կազմում է 271.7 ՄՎտ, որից էլեկտրականը` 242ՄՎտ, ջերմային հզորությունը` 434.9Գջ/ժ:
Ներդրվող նոր տեխնոլոգիաների շնորհիվ բարձրացել է կայանի ընդհանուր օգտակար գործողության գործակիցը՝ հասնելով մոտ 70 % -ի, շուրջ երկու անգամ նվազել է վառելիքի տեսակարար ծախսը, տասնյակ անգամ կրճատվել են ծծմբական թթվի և կաուստիկ սոդայի ծախսվող քանակները, զգալիորեն նվազել է արտանետումների մակարդակը:

Մեր գործընկերներ

[logo_carousel_slider]