Արցախն ունի բոլորիս կարիքը: Անկախ մեր գտնվելու վայրից՝ յուրաքանչյուրս զինվոր ենք և պետք է մեր ներդրումն ունենանք այս պատերազմում:
Սահմանն ամուր պահելու համար «Երևանի ՋԷԿ» Ընկերության տնօրինությունը և աշխատակիցները միացան «Մենք ենք, մեր սահմանները, բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաք-արշավին ՝ փոխանցելով 8,668,000 ՀՀ դրամ։ Ընկերությունը ցուցաբերել է նաև նյութական աջակցություն Արցախի Հանրապետություն է ուղարկվել տրանսպորտային միջոցներ և մի շարք անհրաժեշտ պարագաներ, որոնք ըստ անհրաժեշտության, շարունակական բնույթ կկրի:
Ավելին, այժմ մեր քաջարի հայորդիների կողքին հանուն մեր ժողովրդի անկախության և պետականության պայքարում են նաև «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի աշխատակիցները:
Շնորհակալություն նրանց, ովքեր այս պահին մարտնչում են թշնամու դեմ, ովքեր ինքնաբուխ կերպով մեկնում են հայրենիքի սահմանները պաշտպանելու, ցանկություն հայտնում իրենց զինվոր եղբայրների հետ կողք կողքի պայքար մղելու:
Հայ ժողովուրդն անպարտելի է, և այս պայքարում մեր հաղթանակն անխուսափելի է:
#ՀԱՂԹԵԼՈՒ_ԵՆՔ