«Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ն (այսուհետ` «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ կամ Ընկերություն) ստեղծվել է ՀՀ Կառավարության 27.11.1997թ. թիվ 538 որոշմամբ` ՀՀ Էներգետիկայի նախարարի 09.12.1997թ. թիվ 192-ԳՄ հրամանով, որպես պետական փակ բաժնետիրական ընկերություն` «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» պետական ձեռնարկության վերակազմավորման միջոցով (01Ա-004948 գրանցված 28.05.1997թ.) և հանդիսանում է վերջինիս իրավահաջորդը:
Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացվում է միանձնյա գործադիր մարմնի՝ Գլխավոր տնօրենի կողմից: Ընկերությունում ձևավորված է խորհուրդ, որն իրականացնում է Ընկերության գործունեության ընդհանուր ղեկավարումը:
Ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահված են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին:
Ընկերությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրամադրված արտադրության լիցենզիայի շրջանակներում արտադրում է էլեկտրական և ջերմային էներգիա և շուկայի կանոնների համաձայն մեծածախ շուկայում այն վաճառում ու արտահանում:
ՀՇԳՑ էներգաբլոկը կառուցվել է 2010թ.` համապատասխան տեխնիկատնտեսական հիմնավորմամբ:
Կառուցված է ժամանակակից տեխնոլոգիայով և գործող էլեկտրակայանների համեմատ ունի էլեկտրական և ջերմային էներգիաների բացթողնման վրա վառելիքի տեսակարար ծախսերի ցածր մեծություն, բարձր օգտակար գործողության գործակից, միավոր արտադրանքի համար շրջապատող միջավայր արտանետումների ցածր ցուցանիշներ:
ՀՇԳՑ էներգաբլոկում տեղակայված են.
- •մեկ գազատուրբինային տեղակայանք՝ GT 13 E2 MXL 2 տիպի, 165 ՄՎտ դրվածքային հզորությամբ,
- •մեկ շոգետուրբինային տեղակայանք՝ Fuji ընկերության, 63.6 ՄՎտ էլեկտրական դրվածքային հզորությամբ և 434,9 ԳՋ/ժ ջերմային էներգիայի առաքմամբ,
- •մեկ ջերմության վերականգնիչ շոգեկաթսա՝ ''Nooter Ericsen/SEC'' ընկերության արտադրության:
ՀՇԳՑ էներգաբլոկում որպես վառելիք օգտագործվում է բնական գազ: