«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի տնօրինությունը, արհմիութենական կոմիտեն մշտական ուշադրության կենտրոնում են պահում աշխատակիցների սոցիալական բարեկեցությունը և ապահովությունը, առողջության պահպանումը:
Ընկերությունում անընդհատ իրականացվում են սոցիալական աջակցության միջոցառումներ, որոնք միտված են բարելավելու կոլեկտիվի անդամների սոցիալ-տնտեսական պայմանները, լուծելու տարաբնույթ խնդիրները, պաշտպանելու նրանց աշխատանքային շահերն ու իրավունքները:
Հերթական միջոցառումն ևս ուղղված էր ի շահ աշխատողների բարօրության և կենսամակարդակի բարձրացման: Նախօրոք հայտարարված «Լավագույն աշխատակից» անվանակարգում հաղթող ճանաչվելու համար անց կացվեց փակ գաղտնի քվեարկություն, որի արդյունքում հաղթող ճանաչվեցին Ռ. Տավարածյանը, Գ. Ներսիսյանը, Վ. Գերոյանը, Ա. Առաքելյանը, Ս. Սիմոնյանը: Նրանք հնարավորություն ստացան իրենց երկօրյա հանգիստն անց կացնելու Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցում: Արվեց ամեն ինչ նրանց առօրյան բարձր մակարդակով կազմակերպելու և անմոռաց դարձնելու համար:
Ընկերությունում աշխատանքային պայմանների բարելավման և աշխատակիցների սոցիալ-տնտեսական ապահովության համար միջոցառումները կլինեն շարունակական, ինչը խթան կհանդիսանա անվտանգ և հուսալի աշխատանքի համար: