«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի գազատուրբինային տեղակայանքի կոմպրեսորի «Upflow» արդիականացման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի գազատուրբինային տեղակայանքի կոմպրեսորի «Upflow» արդիականացման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

Սույն թվականի հունիսի 1-ին «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 12-րդ, 13-րդ հոդվածների, 16-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի և ՀՀ կառավարության 2015թ. նոյեմբերի 19-ի «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (երկրորդ փուլ) տեղի ունեցավ «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ի կողմից ձեռնարկված «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի գազատուրբինային տեղակայանքի կոմպրեսորի «Upflow» արդիականացման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Հանրային քննարկումներին մասնակցում էին «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող՝ Ա. Բաղդասարյանը, ԱՏԲ պետի տեղակալ (էկոլոգ)՝ Շ. Տոնապետյանը, Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության առաջատար մասնագետ՝ Գ. Ավետիսյանը, ՇՄԱՓ ՊՈԱԿ-ի մասնագետ՝ Հ. Մկրտչյանը, «էկոբարիք Աուդիտ» ՍՊԸ-ի տնօրեն՝ Ա. Միրզախանյանը և անկախ փորձագետ-բնապահպան՝ Ա. Գալոյանը:
Բոլոր մասնակիցները ներկայացել էին հանրային քննարկումներին նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով պարետատան կողմից սահմանված կանոններին համապատասխան: Հանրային քննարկումները կազմակերպված էին բացօթյա տարածքում:
Բացման խոսքով հանդես եկավ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության աշխատակից Գ. Ավետիսյանը: Վերազինման գործընթացը ներկայացնելու համար խոսքը տրվեց «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ի արտադրատեխնիակական բաժնի պետի տեղակալ Շ. Տոնապետյանին, վերջինս և ներկայացրեց վերազինման ողջ գործընթացը: Հ. Մկրտչյանը ներկայացրեց բնապահպանական փորձաքննության ընթացակարգը, նշելով, որ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կտրամադրվի փորձաքննական եզրակացությունը: Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության աշխատակից Գ. Ավետիսյանը, հավանություն հայտնելով նախատեսվող գործունեության վերաբերյալ, կարևորեց նաև ընկերության կողմից իրականացվող կանաչապատման և բարեկարգման աշխատանքները:
Հանրային լսումների արդյունքում մասնակիցները որոշեցին՝
Հավանություն տալ նախատեսվող գործունեությանը:

ԱՌԱՎԵԼ ԴԻՏՎԱԾՆԵՐԸ

+374 11 472 760

mailbox@ytpc.am

0053, Yerevan, Arin-Berdi St. 3rd Lane, 3 Bld., Armenia