Սույն թվականի սեպտեմբերի 4-ից Ընկերությունը սկսեց իրականացնել GT13E2 MXL2-ի UPFLOW կոմպրեսորի արդիականացումը, Ընկերությունն արդիականացման վերաբերյալ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով էր ներկայացրել ներդրումային ծրագիր GT13E2 MXL2-ի UPFLOW կոմպրեսորի արդիականացման վերաբերյալ, որը
Արցախն ունի բոլորիս կարիքը: Անկախ մեր գտնվելու վայրից՝ յուրաքանչյուրս զինվոր ենք և պետք է մեր ներդրումն ունենանք այս պատերազմում:
«Երևանի ՋԷԿ» Ընկերության ղեկավարության և անձնակազմի անունից շնորհավորում եմ բոլորիս համազգային տոնի՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ։
YEREVAN THERMAL POWER PLANT
«Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ն (այսուհետ` «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ կամ Ընկերություն) ստեղծվել է ՀՀ Կառավարության 27.11.1997թ. թիվ 538 որոշմամբ` ՀՀ Էներգետիկայի նախարարի 09.12.1997թ. թիվ 192-ԳՄ հրամանով, որպես պետական փակ բաժնետիրական ընկերություն` «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» պետական ձեռնարկության վերակազմավորման միջոցով (01Ա-004948 գրանցված 28.05.1997թ.) և հանդիսանում է վերջինիս իրավահաջորդը:
Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացվում է միանձնյա գործադիր մարմնի՝ Գլխավոր տնօրենի կողմից: Ընկերությունում ձևավորված է խորհուրդ, որն իրականացնում է Ընկերության գործունեության ընդհանուր ղեկավարումը: Ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահված են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին:
Ընկերությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրամադրված արտադրության լիցենզիայի շրջանակներում արտադրում է էլեկտրական և ջերմային էներգիա և շուկայի կանոնների համաձայն մեծածախ շուկայում այն վաճառում ու արտահանում:
ՀՇԳՑ էներգաբլոկը կառուցվել է 2010թ.` համապատասխան տեխնիկատնտեսական հիմնավորմամբ: Կառուցված է ժամանակակից տեխնոլոգիայով և գործող էլեկտրակայանների համեմատ ունի էլեկտրական և ջերմային էներգիաների բացթողնման վրա վառելիքի տեսակարար ծախսերի ցածր մեծություն, բարձր օգտակար գործողության գործակից, միավոր արտադրանքի համար շրջապատող միջավայր արտանետումների ցածր ցուցանիշներ:
ՀՇԳՑ էներգաբլոկում տեղակայված են.
ՀՇԳՑ էներգաբլոկում որպես վառելիք օգտագործվում է բնական գազ: