Տոնդ շնորհավոր, մեր հայրենիք

Տոնդ շնորհավոր, մեր հայրենիք

«Երևանի ՋԷԿ» Ընկերության ղեկավարության և անձնակազմի անունից շնորհավորում եմ բոլորիս համազգային տոնի՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ։


29 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 21- ին, իրականություն դարձավ հայ ժողովրդի վաղեմի երազանքը. մենք այլևս սկսեցինք ապրել և արարել ազատ, անկախ Հայաստանի Հանրապետությունում։


Մենք ապացուցեցինք,որ երազանքը կարող է իրականություն դառնալ։


Բոլորս քաջ գիտակցում ենք, որ անկախությունը հեշտ չի տրվել մեր ժողովրդին,այն ձեռք է բերվել բազմաթիվ դժվարությունների ու մաքառումների գնով։


Վստահ եմ, որ յուրաքանչյուր հայորդի,բարձր գնահատելով ունեցած ձեռքբերումները, ոչինչ չի խնայի հզոր ու կայացած հայոց պետության համար։


Հայաստանի Հանրապետության զարգացումն ու զորացումը բոլոր հայերիս խնդիրն է, որի լուծման համար անհրաժեշտ է լինել էլ ավելի համախմբված ու միասնական, օգտագործել յուրաքանչյուրի ներուժն ու հնարավորությունները, գիտելիքներն ու կարողությունները: Բոլորիս պարտքն է՝ մեր ավանդը ներդնել հայրենիքի և հարազատ ժողովրդի պայծառ ու հուսալի ապագայի կերտման գործում, Հայաստանի՝ մինչև 2050 թ. վերափոխման ռազմավարությունը կյանքի կոչելու համար:


Բոլորիս մաղթում եմ երջանկություն և լավատեսություն, խաղաղություն և բարեկեցություն օրեցօր շենացող Հայաստանի Անկախ Հանրապետությունում։

 

«Երևանի ՋԷԿ» Ընկերության ղեկավարություն

ԱՌԱՎԵԼ ԴԻՏՎԱԾՆԵՐԸ

+374 11 472 760

mailbox@ytpc.am

0053, Yerevan, Arin-Berdi St. 3rd Lane, 3 Bld., Armenia