լՐԱՀՈՍ

21.09.2020 Տոնդ շնորհավոր, մեր հայրենիք

«Երևանի ՋԷԿ» Ընկերության ղեկավարության և անձնակազմի անունից շնորհավորում եմ բոլորիս համազգային տոնի՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ։

Կարդալ ավելին
18.09.2020 «Լավագույն աշխատակից» անվանակարգի քվեարկության արդյունքների ամփոփում

«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի տնօրինությունը, արհմիութենական կոմիտեն մշտական ուշադրության կենտրոնում են պահում աշխատակիցների սոցիալական բարեկեցությունը և ապահովությունը, առողջության պահպանումը:

Կարդալ ավելին
20.08.2020 Առցանց հանդիպում Իրանի գազի ազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ

Օգոստոսի 13-ին Իրանի իսլամական հանրապետությունում ՀՀ դեսպանատան աջակցությամբ տեղի ունեցավ առցանց հանդիպում Իրանի գազի ազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ։

Կարդալ ավելին
YEREVAN TPC

YEREVAN THERMAL POWER PLANT

ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ն (այսուհետ` «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ կամ Ընկերություն) ստեղծվել է ՀՀ Կառավարության 27.11.1997թ. թիվ 538 որոշմամբ` ՀՀ Էներգետիկայի նախարարի 09.12.1997թ. թիվ 192-ԳՄ հրամանով, որպես պետական փակ բաժնետիրական ընկերություն` «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» պետական ձեռնարկության վերակազմավորման միջոցով (01Ա-004948 գրանցված 28.05.1997թ.) և հանդիսանում է վերջինիս իրավահաջորդը:
Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացվում է միանձնյա գործադիր մարմնի՝ Գլխավոր տնօրենի կողմից: Ընկերությունում ձևավորված է խորհուրդ, որն իրականացնում է Ընկերության գործունեության ընդհանուր ղեկավարումը: Ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահված են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին:
Ընկերությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրամադրված արտադրության լիցենզիայի շրջանակներում արտադրում է էլեկտրական և ջերմային էներգիա և շուկայի կանոնների համաձայն մեծածախ շուկայում այն վաճառում ու արտահանում:
ՀՇԳՑ էներգաբլոկը կառուցվել է 2010թ.` համապատասխան տեխնիկատնտեսական հիմնավորմամբ: Կառուցված է ժամանակակից տեխնոլոգիայով և գործող էլեկտրակայանների համեմատ ունի էլեկտրական և ջերմային էներգիաների բացթողնման վրա վառելիքի տեսակարար ծախսերի ցածր մեծություն, բարձր օգտակար գործողության գործակից, միավոր արտադրանքի համար շրջապատող միջավայր արտանետումների ցածր ցուցանիշներ:
ՀՇԳՑ էներգաբլոկում տեղակայված են.

 

  •  մեկ գազատուրբինային տեղակայանք՝ GT 13 E2 MXL 2 տիպի, 165 ՄՎտ դրվածքային հզորությամբ,
  •  մեկ շոգետուրբինային տեղակայանք՝ Fuji ընկերության, 63.6 ՄՎտ էլեկտրական դրվածքային հզորությամբ և 434,9 ԳՋ/ժ ջերմային էներգիայի առաքմամբ,
  •  մեկ ջերմության վերականգնիչ շոգեկաթսա՝ ''Nooter Ericsen/SEC'' ընկերության արտադրության:


ՀՇԳՑ էներգաբլոկում որպես վառելիք օգտագործվում է բնական գազ:

+374 11 472 760

mailbox@ytpc.am

0053, Yerevan, Arin-Berdi St. 3rd Lane, 3 Bld., Armenia