լՐԱՀՈՍ

22.06.2020 «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի գազատուրբինային տեղակայանքի կոմպրեսորի «Upflow» արդիականացման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

Սույն թվականի հունիսի 1-ին «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 12-րդ, 13-րդ հոդվածների, 16-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի և ՀՀ կառավարության 2015թ. նոյեմբերի 19-ի «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման

Կարդալ ավելին
22.06.2020 Հաստատվել է Ընկերության 2020 թվականի ներդրումային ծրագիրը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 17-ի նիստի օրակարգում ներկայացված է եղել «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 2020 թվականի ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին որոշման նածագիծը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Կարդալ ավելին
05.06.2020 Վարակազերծման աշխատանքներն Ընկերության ողջ տարածքում

Մեր աշխատակիցների ու հանրային առողջության պահպանումը շարունակում է մնալ Ընկերության ուշադրության կենտրոնում և վարակի կանխարգելմանն ուղղված իրականացվող միջոցառումներն ու համաճարակային նորմերի պահպանումն օրեցօր ավելի է խստացվում: Ախտահանման աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար Ընկերությունը

Կարդալ ավելին
YEREVAN TPC

YEREVAN THERMAL POWER PLANT

О НАС

«Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ն (այսուհետ` «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ կամ Ընկերություն) ստեղծվել է ՀՀ Կառավարության 27.11.1997թ. թիվ 538 որոշմամբ` ՀՀ Էներգետիկայի նախարարի 09.12.1997թ. թիվ 192-ԳՄ հրամանով, որպես պետական փակ բաժնետիրական ընկերություն` «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» պետական ձեռնարկության վերակազմավորման միջոցով (01Ա-004948 գրանցված 28.05.1997թ.) և հանդիսանում է վերջինիս իրավահաջորդը:
Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացվում է միանձնյա գործադիր մարմնի՝ Գլխավոր տնօրենի կողմից: Ընկերությունում ձևավորված է խորհուրդ, որն իրականացնում է Ընկերության գործունեության ընդհանուր ղեկավարումը: Ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահված են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին:
Ընկերությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրամադրված արտադրության լիցենզիայի շրջանակներում արտադրում է էլեկտրական և ջերմային էներգիա և շուկայի կանոնների համաձայն մեծածախ շուկայում այն վաճառում ու արտահանում:
ՀՇԳՑ էներգաբլոկը կառուցվել է 2010թ.` համապատասխան տեխնիկատնտեսական հիմնավորմամբ: Կառուցված է ժամանակակից տեխնոլոգիայով և գործող էլեկտրակայանների համեմատ ունի էլեկտրական և ջերմային էներգիաների բացթողնման վրա վառելիքի տեսակարար ծախսերի ցածր մեծություն, բարձր օգտակար գործողության գործակից, միավոր արտադրանքի համար շրջապատող միջավայր արտանետումների ցածր ցուցանիշներ:
ՀՇԳՑ էներգաբլոկում տեղակայված են.

 

  •  մեկ գազատուրբինային տեղակայանք՝ GT 13 E2 MXL 2 տիպի, 165 ՄՎտ դրվածքային հզորությամբ,
  •  մեկ շոգետուրբինային տեղակայանք՝ Fuji ընկերության, 63.6 ՄՎտ էլեկտրական դրվածքային հզորությամբ և 434,9 ԳՋ/ժ ջերմային էներգիայի առաքմամբ,
  •  մեկ ջերմության վերականգնիչ շոգեկաթսա՝ ''Nooter Ericsen/SEC'' ընկերության արտադրության:


ՀՇԳՑ էներգաբլոկում որպես վառելիք օգտագործվում է բնական գազ:

+374 11 472 760

mailbox@ytpc.am

0053, Yerevan, Arin-Berdi St. 3rd Lane, 3 Bld., Armenia