Մեր աշխատակիցների ու հանրային առողջության պահպանումը շարունակում է մնալ Ընկերության ուշադրության կենտրոնում և վարակի կանխարգելմանն ուղղված իրականացվող միջոցառումներն ու համաճարակային նորմերի պահպանումն օրեցօր ավելի է խստացվում: Ախտահանման աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար Ընկերությունը կիրառում է լավագույն ախտահանիչ միջոցներն ու պարագաները: Ախտահանման աշխատանքներն իրականացվում է ամեն օր՝ յուրաքանչյուր աշխատանքային օրից և հերթափոխից հետո:
Հեռահար ջերմաչափերի օգնությամբ՝ պահպանելով սոցիալական հեռավորությունն, ամեն օր իրականացնում ենք Ընկերություն մուտք գործող յուրաքանչյուր անձի ջերմաչափում, տրամադրում դիմակներ և ձեռնոցներ: