ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 17-ի նիստի օրակարգում ներկայացված է եղել «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 2020 թվականի ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին որոշման նածագիծը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է. համաձայնություն տալ «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 2020 թվականի ներդրումային ծրագրին:
Ընկերության 2020 թվականի ներդրումային ծրագիրը կազմում է 1 156,3 մլն դրամ` առանց ավելացված արժեքի հարկի՝ հետևյալ հիմնական ուղղություններով.
ա. համակցված շոգեգազային ցիկլով աշխատող թիվ 1 էներգաբլոկի GT13E2 MXL2-ի UPFLOW արդիականացում ՝ 955,5 մլն դրամ.
բ. ընկերության բնականոն գործունեության ապահովմանն ուղղված ներդրումներ՝ 7,3 մլն դրամ.
գ. 2019թ. համաձայնեցված ներդրումների ծավալը գերազանցող ներդրումներ՝ 193,5 մլն դրամ: