Համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկի գազատուրբինի GT13E2 MXL2-ի կոմպրեսորի UPFLOW արդիականացում

Համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկի գազատուրբինի GT13E2 MXL2-ի կոմպրեսորի UPFLOW արդիականացում

Սույն թվականի սեպտեմբերի 4-ից Ընկերությունը սկսեց իրականացնել GT13E2 MXL2-ի UPFLOW կոմպրեսորի արդիականացումը, Ընկերությունն արդիականացման վերաբերյալ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով էր ներկայացրել ներդրումային ծրագիր GT13E2 MXL2-ի UPFLOW կոմպրեսորի արդիականացման վերաբերյալ, որը հաստատվել էր ՀՀ ՀԾԿՀ-ի կողմից 2020թ.-ի հունիսի 17-ին թիվ 215Ա որոշմամբ:

 

Արդիականացումը իրականացվել է 40 օրացույցային օր (սեպտեմբերի 4-ին ժամը 23:30-ից մինչև հոկտեմբերի 14-ը ժամը 23:30-ն), ինչը և պլանավորված էր:

 

Ընկերությունը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո կարողացավ համավարակի պայմաններում ապահովել արտասահմանյան մոտ 50 աշխատակիցների ներկայությունը, որոնք ժամանեցին աշխարհի տարբեր երկրներից: Արդիականացումն իրականացվել է Ջեներալ Էլեկտրիկ Ընկերության մասնագետների կողմից «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի աշխատակիցների վերահսկողությամբ և մասնակցությամբ:

 

GT13E2 MXL2 upflow կոմպրեսորի արդիականացումը նախատեսված է բարձրացնելու ԳՏՏ կոմպրեսորի արտադրողականությունը, ավելացնելով էներգաբլոկի հզորությունը՝ պահպանելով Էներգաբլոկի ՕԳԳ-ն և միջնորոգումային ժամկետները:

 

Արտադրողականության ավելացումը պայմանավորված է օդի հոսքի ավելացմամբ, համեմատած ստանդարտ MXL2 կոմպրեսորի հետ, ինչպես նաև կոմպրեսորի աշխատանքային թիակների 1-ին և 2-րդ աստիճանների փոխարինմամբ և բազիսային բեռի պայմաններում մուտքային ուղղորդիչ  թիակների անկյան դրվածքների փոփոխմամբ:

 

Արդիականացման հիմնական ուղղություններն են՝

  1. գործող կայանի արդիականացում,
  2. էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության և հուսալիության բարձրացում:

Արդիականացման  նպատակն է

 

էլեկտրական էներգիայի  օգտակար առաքման ավելացումը, քանի որ ՀՇԳՑ էներգաբլոկը հանդիսանում է էլեկտրաէներգետիկական համակարգում գործող ջերմաէլեկտրակայաններում ամենաշահավետը, ուստի վերակառուցման արդյունքում հզորության ավելացումը կնպաստի համակարգում ցածր սակագնով էլեկտրական էներգիայի արտադրության ծավալների ավելացմանը:

 

Ի ԳՈՐԾ

 

 

НАИБОЛЕЕ ПРОСМАТРИВАЕМЫЕ

+374 11 472 760

mailbox@ytpc.am

0053, Yerevan, Arin-Berdi St. 3rd Lane, 3 Bld., Armenia